Ջոկովիչ. «Պայմանավորված խաղերն անօրինական են»Ջոկովիչ. «Պայմանավորված խաղերն անօրինական են»

Ջոկովիչ. «Պայմանավորված խաղերն անօրինական են»
22.12.14 15:51
Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է թենիսում պայմանավորված խաղերի հետ կապված իրավիճակը:
«Կարծում եմ՝ դա անօրինական է և փչացնում է մեր սպորտի հեղինակությունը: Պետք է դրա համար տեղ չլինի, բայց իրականում ամեն ինչ այլ է: Բացի այդ, ցավոք, մարդիկ կողմնակի տեղեկություն ստանալու հնարավորություն ունեն:
Կարելի է մուտք գործել շատ սենյակներ, հաստատություններ և անկյուններ, որտեղ թենիսիստները սովորաբար թաքնվում և անձնական հարցեր են քննարկում, օրինակ՝ վնասվածքներ և այլն»,- Ջոկովիչի խոսքն է մեջբերում USA Today-ը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված