2 մեդալ՝ 77կգ քաշայինների պայքարից2 մեդալ՝ 77կգ քաշայինների պայքարից

2 մեդալ՝ 77կգ քաշայինների պայքարից
26.11.14 15:51
Կիպրոսյան Լիմասոլում անցնող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 25-ին, 77 կգ քաշայինների պայքարում հայ մարզիկները ևս 2 մեդալ են նվաճել:
Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Նորայր Ավետիսյանը երկամարտի 318 կգ արդյունքով (138 +180 կգ) հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ զիջելով միայն ռուս Վիկտոր Գետսին (355), իսկ մեր մյուս ներկայացուցիչը՝ Հակոբ Մկրտչյանը Գյումրու՝ Յու. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից, երկամարտի 313 կգ արդյունքով (137 կգ + 176 կգ) բրոնզե մեդալ է նվաճել:
Նշենք, որ պոկում վարժությունում մեր տղաները միայն 5-րդն ու 6-րդն էին, իսկ հրում վարժությունում զբաղեցրեցին 2-րդ ու 3-րդ տեղերը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված