Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի չեմպիոն
25.11.14 14:23
Հայ ծանրորդուհի Իզաբելլա Յայլյանը Լիմասոլում անցնող ծանրամարտի մինչև 20 ու մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ յունիորների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել՝ գրանցելով 191կգ երկամարտի արդյունք:
Յայլյանը պոկում վարժությունում 85 կգ է բարձրացրել 1-ին մոտեցմանը՝ տապալելով հաջորդ 2-ն ու միայն անձնական քաշի պատճառով փոքր ոսկին զիջել է ուկրաինացի Վերոնիկա Իվասյուկին, իսկ այ հրում վարժությունում մեր ծանրորդուհին անգամ 3-րդ մոտեցմանը չի գնացել. 1-ին մոտեցմանը նա գլխավերևում ֆիսել է 105կգ, ինչը ոչ ոքի չէր ենթարկվել այսօր, ապա՝ 106կգ՝ այդպիսով փոքր ոսկի նվաճելով հրում վարժությունում ու երկամարտի արդյունքում հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Աղջիկներ, 58կգ
1. Իզաբելլա Յայլյան (Հայաստան)՝ 191 կգ (85+106)
2. Վերոնիկա Իվասյուկ (Ուկրաինա)՝ 187 կգ (85+102)
3. Դորա Չակունտե (Ֆրանսիա)՝ 183 կգ (81+102)

