Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՍմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

24.11.14 22:56
Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալներն այսօր խաղարկեցին երիտասարդների մրցաշարի 56 կգ քաշային կարգի մասնակիցները: Վերջինների թվում էին հայազգի երկու ծանրորդներ՝ այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալկիր, 21-ամյա երևանցի Սմբատ Մարգարյանն ու նրա հասակակից, ռուսաստանցի Վանիկ Մկրտումյանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մեդալների համար պայքարը հիմնականում ծավալվեց 3 ծանրորդների միջև՝ 23-ամյա բուլղաարցի Ասեն Մուրադովի, 22-ամյա իսպանացի Խոսե Բարչի և մեր երկրի պատվիրակ Սմբատ Մարգարյանի միջև:

Պոկում վարժությունում իսպանացի ծանրորդը փոքր ոսկե մեդալի արժնացավ 117 կգ արդյունքով: Բուլղարիայի ներակայացուցիչը նրանից ետ մնաց 1 կգ-ով ու նվաճեց փոքր արծաթե մեդալը, իսկ բրոնզե պարգևը բաժին հասավ 21-ամյա լեհ ծանրորդ Դոմենիկ Կազովսկուն, ով արձանագրեց 110 կգ արդյունք:

Իր 2-րդ մոտեցումը արդյունaվետ օգտագործած ու 107 կգ բարձրացրած Սմբատը 3-րդ մոտեցման ժամանակ նույնպես 110 կգ պատվիրեց, սակայն այս ծաnրությունը իր կամքին ենթարկել նրան չհաջողվեց: Մարգարյանն այս վարժությունն ավարտեց 4-րդ տեղով: Ռուսաստանի ներակայացուցիչ Վանիկ Մկրտումյանը արձանագրեց միայն 95կգ ու զբաղեցրեց 7-րդ տեղը: Նա 2-րդ և 3-րդ մոտեցումների ժամանակ չկարողացավ սանձել ու իր կամքին ենթարկել 100 կգ-անոց ծանրաձողը:

Թվում էր` Մարգարյանը, ով հրում վարժությունում բավական ուժեղ է, կկարողանա ետ բերել առաջին վարժությունում կորցրածն ու կհռչակվի Եվրոպայի չեմպիոն: Նա իրոքարդեն 2-րդ մոտեցման ժամանակ հրելով 145 կգ-անոց ծանրաձողը՝ ապահովեց այս վարժության փոքր ոսկե մեդալը: Սակայն երկամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար նրան հարկավոր էր հաջությամբ հաղթահարել վերջին արգելքն ու իր կամքին ենթարկել պատվիրած 149 կգ-անոց ծանրաձողը, սակայն այդ խնդիրը նրան լուծել չհաջողվեց:

Այսպիսով, երկամարտի 256կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց իսպանացի Խոսե Բրաչին (117+ 139), փոխչեմպիոն՝ մեր Սմբատ Մարգարյանը՝ 252 կգ-ով (107+ 145), երրորդն էլ բուլղարացի Ասեն Մուրադովն էր 251 կգ-ով (116+135)




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված