Անհաջող վերջաբան աշխարհի առաջնությունում
16.11.14 16:49
Ծանրամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը անհաջող վերջաբան ունեցավ Հայաստանի հավաքականի համար:
Մեր ծանրորդներից գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը տապալեց պոկում վարժության 3 մոտեցումները (3 դեպքում էլ՝ 190 կգ)՝ 0 գրանցելով իր անվան դիմաց ու դուրս մնալով երկամարտի համար անցնող պայքարից:
Եվրոպայի գործող փոխչեմպիոնը հրաժարվեց հետագա պայքարից: Նշենք, որ Եվրոպայի չեմպիոն Ալեկսեյ Լովչեւը նույնպես 0 գրանցեց պոկում վարժությունում:
Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Ռուսլան Ալբեգովը Ռուսաստանից՝ 462կգ երկամարտի արդյունքով: Երկրորդը Բեհդադ Սալիմկորդաշաբին է Իրանից (457 կգ), երրորդը՝ Մոհամմեդ Մասսուդը Եգիպտոսից (436կգ):
Նշենք նաեւ, որ գերծանր քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը հանդես է եկել B խմբում, որտեղ երկամարտի 400 կգ (182+218) արդյունքով գրավել է երրորդ տեղը:

