Ալմաթի-2014. առայժմ առանց մեդալներիԱլմաթի-2014. առայժմ առանց մեդալների

Ալմաթի-2014. առայժմ առանց մեդալների

12.11.14 22:04
Ալմաթի-2014. առայժմ առանց մեդալների

Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները: Մրցումային հերթական օրը հարթակը տրամադրվել էր 63 կգ քաշային կանանց և 77 ու 85կգ տղամարդկանց:

Կանանց պայքարում այսօր հարթակում տեսանք Իզաբելա Յայլյանին: Մեր մարզուհին հանդես եկավ B խմբում, որտեղ երկամարտի 207 կգ (97+110) արդյունքով գրավեց 7-րդ տեղը:

77կգ քաշայինների պայքարում իր ուժերը չափեց Արա Խաչատրյանը: Արան ներկայացավ A խմբում: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 330 կգ. ու գրավեց 16-րդ տեղը:

Իր ելույթները Ալմաթիում ավարտեց նաև Աղասի Աղասյանը: 85կգ քաշայինների պայքարում Աղասյանը երկամարտի 353 կգ արդյուքով B խմբում գրավեց 5-րդ տեղը: Նշենք, որ Աղասին պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 156 կգ. կշռող ծանրաձողը, իսկ հրման ժամանակ 197 կգ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված