Ալմաթի-2014. Վանիկ Ավետիսյանը 5-րդն է
10.11.14 22:45
Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի են դուրս եկել 53կգ քաշային կանայք ու 69կգ. տղամարդիկ: Կանանց պայքարում այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Աննա Գովելյանը: Մեր մարզուհին B խմբում երկամարտի 175 կգ (80+95) արդյունքով զբաղեցրեց վերջին հորիզոնականը, սակայն հուրախություն մեզ, նա կարողացավ վարկանշային միավոր վաստակել մեր հավաքականի համար:
Տղամարդկանց պայքարում մեծ սպասելիքներ կային Վանիկ Ավետիսյանից: Բոլորս էլ հիշում ենք, Եվրոպայի առաջնությունում Վանիկի հստակ ու գեղեցիկ մոտեցումները, որի շնորհիվ մեր ծանրորդը հայրենիք վերադարձավ արծաթե մեդալով:
Ալմաթիում Վանիկը պոկում վարժությունում բարձրացրեց 141 կգ, իսկ հրումում՝ 179: Երկամարտի 320 կգ-ով զբաղեցրեց Եվրոպայի արծաթե մեդալակիրը գրավեց 5-րդ տեղը:

