Գոհար Շահնազարյանի ԱյբուբենըԳոհար Շահնազարյանի Այբուբենը

Գոհար Շահնազարյանի Այբուբենը

20.08.14 16:07
Գոհար Շահնազարյանի Այբուբենը

Նա քնքուշ հայացքով կարող է «չափել» ու դիպուկ խոցել... Նա համարձակ է, խենթությունների պատրաստ, սակայն սարսափում է ինքնաթիռներից... Նա Շահնազարյանների նետաձիգ ընտանիքի գոհարն է...

Sport.am-ի Այբուբենի հայելում նետաձիգ Գոհար Շահնազարյանն է...

Ա-Առաջին

Ձգտում եմ ամեն հարցում լինել առաջինը

ԲԲարսելոնա»

Խոսքերն ավելորդ են

Գ-Գվարդիոլա

Նախորդ տողն արդեն իսկ պատասխան է…

Դ-Դեղին

Իմ սպորտաձևում ամենաբարձր ցուցանիշն

Ե-Ելակ

Իմ ամենասիրած հատապտուղն է

Զ-Զանգ

Դասերից ազատվելու միակ ձևն է

Է-Էռնա

Իմ ամենասիրելի անունը

Ը-Ընկերություն

Մի՞թե մեկնաբանություններ են անհրաժեշտ

Թ-թիրախ

Միակ թշնամիս

Ժ-ժամանակ

Սխալներիս համար շատ եմ ուզեցել ետ բերեմ

Ի-Ինքնաթիռ

Միակ փոխադրամիջոցը որից սարսափում եմ

Լ-լավ…

Լավ է ուշ քան երբեք

Խ-խենթություն

Մարդ իր կյանքում պետք է մի անգամ անի,

Ծ-Ծիրան

Կրիզիս է :)

Կ-Կատու

Չեմ սիրուումմմմմմմմմմմմմմմմ

Հ-հավատ

Ինքդ քո ուժերի նկատմամբ… Շատ եմ կարևորում

Ձ-Ձուկ

Իմ ամենասիրելի ուտեստը

Ղ

Եսի՜մ

Մ-մամա

Մամայիս շա՜տ եմ սիրում

Յ-Յոթ

Իմ հաջողակ թիվն է

Ն-ներել

Սխալների համար

Շ-Շունիկ

Վո՜ւյ աման, գժվում եմ

Ո-Որոշում

Որոշում կայացնելն ամենադժվարն է

Չ-չամիչ

Սևուկն էլ է չամիչ լինում (ինձ է վերաբերում)

Պ-Պար

Սիրելի զբաղմունք

Ջ-Ջուր

Ոնց եմ վախենում

Ռ-Ռեկորդ

1261՝ իմ ռեկորդն

Ս-Սիրել

Սիրել՝ ապրելու համար

Վ-Վնասվածք

Իմ միակ պրոբլեմը

Տ-Տուն

Իմ ամենասիրելի վայրը

Ր-Րոպե

Ամեն րոպեն պետք է վայելել

Ց-Ցանկություն

Մտքիս ոչ մի բան չի գալիս

Ու-Ուրախություն

Չեմ կարող նկարագրել այն ուրախությունը որ զգում եմ հաղթանակից հետո

Փ-Փետուր

Կամքի ուժը փետուրի պես պետք է թեթև լինի

Ք-Քեզ

Ի՜նչ հազարավոր հարցերի պատասխան

Եվ

Անիմաստ է մտածելը

Օ-Օձ

Ահավոր վախենում եմ

Ֆ-Ֆուտբոլ

Հաճույքով նայում եմ բոլոր ժամերին

Հիշեցնենք, որ Այբուբեն նախագծի նախորդ հերոսներն էին Արթուր Աբրահամը, Լևոն Պաչաջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն, Տիգրան Պետրոսյանն, Կամո Հովհաննիսյանն, Առաքել Միրզոյանը, Աղասի Ինանցը, Անի Ամիրաղյանը, Տարոն Ոսկանյանը, Հասմիկ Միքայելյանը, Գոռ Վարդանյանը, Վարդան Մնացականյանը, Արսեն Բալաբեկյանը, Նոել Գևորը, Հենրիխ Մխիթարյանը, Էդքար Մալաքյանը, Վիուլեն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Կամո Ունանյանը, Սաթենիկ Հովհաննիսյանն, Ալեքս Միսկիրտչյանն, Սմբատ Մարգարյանն, Անուշ Գրիգորյանն ու Արամ Ավագյանը


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Գոհար Շահնազարյանի անձնական արխիվից...





sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված