Մրցումային վերջին օրը՝ մեդալի հույսով
03.05.14 13:30Լեհական Ցեխանուվում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցումային վերջին՝ 6-րդ օրը մրցահարթակը 94+ կգ քաշային պատանիներինն է, ինչպես նաև 69+ կգ քաշային կարգում հանդես եկող աղջիկներինը:
Երևանի ժամանակով 15:00-ին կմեկնարկեն աղջիկների մրցումները, որոնց մասնակցում են Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արփինե Դալալյանն ու Դիանա Աղաբեկյանը: Երկամարտում Արփինեի նախնական հայտը 185կգ է, Դիանայինը՝ 155կգ; Նշենք, որ այս քաշային կարգում լեհ մարզուհին նախապես հայտավորել է 200կգ:
Իսկ 17:00-ին կմեկնարկեն արդեն պատանիների մրցումներ, որոնց մասնակցում է մեր Սիմոն Մարտիրոսյանը, ով պատանիների աշխարհի չեմպիոն է: Նա երկամարտի նախնական 375կգ հայտ է ներկայացրել, որն ամենաբարձրն է 13 մասնակիցների թվում: Իսկ դա առնվազնա ենթադրում է, որ մեր մարզիկը մեդալների գործուն պայքար է մտադիր մղել:
Հաջողություն ենք մաղթում հայ ծանրորդներին, իսկ մեր կայքի ընթերցողներին տեղակացնում, որ մրցումների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել sport.am-ում: