Հռիփսիմե Պողոսյանը` 5-րդն է, Աղունիկ Հակոբյանը` 9-րդըՀռիփսիմե Պողոսյանը` 5-րդն է, Աղունիկ Հակոբյանը` 9-րդը
Հռիփսիմե Պողոսյանը` 5-րդն է, Աղունիկ Հակոբյանը` 9-րդը
02.05.14 19:42Լեհական Ցեխանուվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից այսօր մրցահարթակ դուրս եկան 69կգ քաշային Աղունիկ Հակոբյանն ու Հռիփսիմե Պողոսյանը:
Հռիփսիմե Պողոսյանը պոկելով 76 կգ և հրելով 100 կգ, երկամարտի 176 կգ արդյունքով գրավեց 5-րդ հորիզոնականը:
Աղունիկ Հակոբյանն էլ պոկեց 65 կգ, հրեց 85 կգ և երկամարտի 150 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված