Սոնա Պողոսյանը 4-րդն է, Ռոզալյա Ավետիսյանը՝ 10-րդը (լուսանկարներ)Սոնա Պողոսյանը 4-րդն է, Ռոզալյա Ավետիսյանը՝ 10-րդը (լուսանկարներ)

Սոնա Պողոսյանը 4-րդն է, Ռոզալյա Ավետիսյանը՝ 10-րդը (լուսանկարներ)

02.05.14 17:21
Սոնա Պողոսյանը 4-րդն է, Ռոզալյա Ավետիսյանը՝ 10-րդը (լուսանկարներ)


Ցեխունավում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր մեր հավաքականի կազմում ելույթ են ունենում միայն աղջիկները:

63կգ քաշային կարգում ծանրորդուհիներն արդեն ավարտեցին իրենց պայքարը:

Մեր Սոնա Պողոսյանը երկամարտի 182կգ արդյունքով միայն 4-րդն է՝ առաջ թողնելով չեմպիոն հռչակված Սոֆյա Զենչենկոյին Ուկրաինայից` 205կգ-ով(91+114), Ալեկսանդրա Կոզլովային Ռուսաստանից՝ 195կգ-ով (90+105) ու թուրք Զեյնապ Աթաքանին՝ 187կգ-ով (82+105):

Մեր մյուս մասնակիցը՝ Ռոզալյա Ավետիսյանը 10-րդն է՝ երկամարտի 150կգ արդյունքով (64+86):

Նշենք, որ այսօր դեռ հարթակ են դուրս գալու 69կգ քաշային կարգում հանդես եկող մեր աղջիկները՝ Աղունիկ Հակոբյանը հայտավորել է 157կգ, ինչը ամենացածր հայտերի թվում է, իսկ Հռիփսիմե Պողոսյանը՝ 177… Համեմատության համար նշենք, որ բրիտանուհի Ռեբեկա Թայլերը հայտավորել է 204կգ…



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված