Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ LIVEԾանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ LIVE

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ LIVE

02.05.14 12:43
Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ LIVE

Լեհական Ցեխանուվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Մրցումային 5-րդ օրը մրցահարթակը 94կգ քաշային պատանիներինն է, ինչպես նաև 63 և 69կգ քաշային կարգում հանդես եկող աղջիկներինը:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից այսօր մրցահարթակ դուրս կգան միայն աղջիկները՝ 63կգ քաշային Սոնա Պողոսյանն ու Ռոզալյա Ավետիսյանն, ինչպես նաև 69կգ քաշային Աղունիկ Հակոբյանն ու Հռիփսիմե Պողոսյանը:

4 աղջիկներն էլ հադես են գալիս ուժեղագույնների խմբում:

63կգ քաշայինների պայքարում Սոնա Պողոսյանի՝ երկամարտի նախնական հայտը 186կգ-ն է, ինչը 3-րդն է իր մեծությամբ բոլոր հայտերի մեջ, իսկ Ռոզալյա Ավստիսյանը նախապես հայտավորել է 161կգ:

69կգ քաշայինների պայքարում Աղունիկ Հակոբյանը հայտավորել է 157կգ, ինչը ամենացածր հայտերի թվում է, իսկ Հռիփսիմե Պողոսյանը՝ 177… Համեմատության համար նշենք, որ բրիտանուհի Ռեբեկա Թայլերը հայտավորել է 204կգ…

Ինչևէ՝ հաջողություն ենք մաղթում մեր մարզուհիներին ու ցանկանում շարունակել այս առաջնության համար արդեն հաճելի ավանդույթ դարձած մեդալային օրերը մեր հավաքականի համար:

Ձեզ ենք ներկայացնում մրցումների ժամանակացույցը՝ Երևանի ժամանակով:

Կարմիրով նշված են մեր ծանրորդների մրցելույթների ժամերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված