Հակոբ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր (լուսանկարներ)Հակոբ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր (լուսանկարներ)
Հակոբ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր (լուսանկարներ)
01.05.14 18:12Լեհական Ցեխանուվում անցնող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ավարտվեց 77կգ քաշային պատանիների պայքարը:
Այս քաշային կարգում հանդես էր գալիս մեր պատանի ծանրորդ Հակոբ Մկրտչյանն, ով երկամարտի 290կգ արդյունքով (130+160) դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Չեմպիոն հռչակվեց բուլղարացի Բոժիդար Անդրեևը՝ երկամարտի 309կգ արդյունքով: Երկրորդը թուրք Սադրեդին Գեդիկն է՝ 294կգ-ով:
Նշենք, որ այսօր դեռ հարթակ է դուրս գալու 85կգ Սամվել Գասպարյանը՝ նախնական 290կգ երկամարտի հայտով: Հարկ է նշել, որ այդչափ քաշ նախնապես հայտավորել է նաև թուրք Էմրե Թուրանը, իսկ դրանից ավել՝ 315կգ, հայտավորել է ռուս Իլյա Աթնաբաևը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված