Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ LIVE
01.05.14 13:05![Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ LIVE Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ LIVE](https://sport.slaq.am/images/news_0/221454341398935152.jpg)
Լեհական Ցեխանուվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցումային 4-րդ օրը մրցահարթակը 77կգ ու 85կգ քաշային պատանիներինն է, ինչպես նաև 58 և 63-69կգ քաշային կարգում հանդես եկող աղջիկներինը:
77կգ քաշայինների՝ երեկ մեկնարկած պայքարն այսօր կշարունակվի A խմբում. մեր մարզիկներից մրցահարթակ դուրս կգա Հակոբ Մկրտչյանն, ով նախապես հայտավորել է երկամարտի 295կգ, ինչը նախնական պատվերների թվում ամենաբարձրն է:
Իսկ 85կգ քաշային կարգում մենք ունենք միանգամից 2 ներկայացուցիչ. B խմբում հարթակ կբարձրանա Դերենիկ Ղազարյանը՝ նրա նախնական հայտը 241կգն է, իսկ A խմբում հանդես կգա Սամվել Գասպարյանը՝ նախնական 290կգ երկամարտի հայտով: Հարկ է նշել, որ այդչափ քաշ նախնապես հայտավորել է նաև թուրք Էմրե Թուրանը, իսկ դրանից ավել՝ 315կգ, հայտավորել է ռուս Իլյա Աթնաբաևը:
Ձեզ ենք ներկայացնում մրցումների ժամանակացույցը՝ Երևանի ժամանակով:
Կարմիրով նշված են մեր ծանրորդների մրցելույթների ժամերը:
![](/img/fb_share.png)
![](/img/_print.png)