Խուրշուդյան. «Ջենտլմեն-որդիս վարդով ինձ դիմավորեց» (լուսանկարներ)Խուրշուդյան. «Ջենտլմեն-որդիս վարդով ինձ դիմավորեց» (լուսանկարներ)

Խուրշուդյան. «Ջենտլմեն-որդիս վարդով ինձ դիմավորեց» (լուսանկարներ)

17.04.14 12:51
Խուրշուդյան. «Ջենտլմեն-որդիս վարդով ինձ դիմավորեց» (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստան վերադարձած մեր մասնակիցներին ու մեդալակիրներին մեծ շուքով էին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում։

Այդ օրը օդանավակայանում մեծ աշխուժություն էր ստեղծել ու իր շուրջն էր հավաքել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի որդին՝ Աշոտիկը։

Փոքրիկ Աշոտիկը մեծ խանդավառությամբ էր սպասում մայրիկին։

Երկար ժամանակ դադարից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը կրկին հարթակ էր բարձրացել ու պատվով ներկայացրել մեր երկիրը։ Մեզ հետ զրույցում մարզուհին նշեց, որ իսկապես դժվար էր տանը թողնել դեռ մեկ տարին չբոլորած տղային ու անընդհատ մասնակցել մարզումների ու հավաքների։

«Առաջին հավաքի ժամանակ շատ դժվար էր. չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ որդիս ինձանից հեռու է։ Skype-ով խոսում էինք, տեսնում էի տղայիս, լաց էի լինում։

Երկրորդ հավաքի ժամանակ մի փոքր ավելի հեշտ էր, արդեն սովորել էի։ Սկեսուրս շատ հոգատար է, տղայիս շատ լավ է խնամում, այնպես որ Աշոտիկը չի զգում իմ բացակայությունը։ Իսկ երբ մրցումներից եկա, բոլորն ականատես եղան, թե ինչպես էր ջենտլմեն որդիս՝ վարդը ձեռքին, սպասում ինձ։

Իհարկե, սկզբում մի քիչ շփոթվեց, հուզվել էր, բայց հիմա ամեն ինչ կարգին է, ես ու տղաս միասին ենք ու ամբողջ օրն ինձ հետ է»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված