Տիգրան Մարտիրոսյան. «Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է»Տիգրան Մարտիրոսյան. «Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է»

Տիգրան Մարտիրոսյան. «Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է»

14.04.14 16:27
Տիգրան Մարտիրոսյան. «Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է»


Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Թել-Ավիվում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներին ու մեդալակիրներին:

Աշխարհի 2010թ-ի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեր հավաքականի գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է:

Հիշեցնենք, որ Եվրոպայի այս առաջնությունում Տիգրանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 157կգ կշռող ծանրաձող ու նվաճեց փոքր ոսկե մեդալ: Իսկ երկամարտի 342կգ արդյունքով Մարտիրոսյանը 4-րդ էր:

«Հայաստանի առաջնությունից առաջ մի փոքր վնասվածք ունեի, այդ պատճառով էլ չմասնակցեցի հրում վարժությանը:
2 տարի դադարից հետո Եվրոպայի առաջնությանը կրկին հարթակ դուրս եկա, ինձ լավ էի զգում: Կային որոշակի թերություններ, որոնք երկար ժամանակ մրցումներին չմասնակցելու արդյունք էր:

Հիմա արդեն հարթակը լավ եմ զգում, չկա ոչ մի լարվածություն:

Մեր հավաքականի գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է: Միայն 7-8 ամիս ժամանակ ունենք լավ նախապատրաստվելու ու խաղերից առաջ հնարավորինս շատ օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու համար»,-ասաց Տիգրան Մարտիրոսյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված