Խուրշուդյանը 5-րդն էԽուրշուդյանը 5-րդն է

Խուրշուդյանը 5-րդն է

12.04.14 17:22
Խուրշուդյանը 5-րդն է

Թել Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր հարթակ բարձրացան +75կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդուհիները:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն, ով 2 տարի դադարից հետո վերադարձել է ծանրամարտ:

Մեր մարզուհին պոկում վարժությունում բարձրացնելով 102կգ ու հրելով՝ 130կգ, երկամարտի 232 կգ արդյունքով գրավեց 5րդ տեղը:

Հավելենք, որ այս քաշային կարգում անգերազանցելի էր Եվրոպայի արդեն 5-ակի չեմպիոնուհի ռուս Տատյանա Կաշիրինան, ով երկամարտի 323կգ արդյունքով դարձավ հաղթող:

Նշենք նաև, որ մեր մարզուհին հստակ կատարեց բոլոր 6 մոտեցումները: Պոկում վարժությունում բարձրացնելով համապատասխանաբար՝ 95, 100 ու 102 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 115, 124 ու 130կգ կշռող ծանրաձողը



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված