Փոքր ոսկի` Եվրոպայի առաջնությունումՓոքր ոսկի` Եվրոպայի առաջնությունում
Փոքր ոսկի` Եվրոպայի առաջնությունում
08.04.14 22:23Թել Ավիվում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77կգ քաշային կարգի ծանրորդների պայքարը:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն ու Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը:
Պոկում վարժությունում բարձրացնելով 157կգ Տիգրան Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առանությունում: Հրում վարժությունում Տիգրանը գլխավերևում պահեց 185կգ ծանրաձողը: Երկամարտի 342կգ արդյունքով Մարտիրոսյանը գրավեց 4-րդ տեղը:
Պոկում վարժությունում բարձրացնելով 147, հրելով՝ 175կգ, երկամարտի 322կգ. արդյունքով Առաքել Միրզոյանը գրավեց 10-րդ տեղը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված