Սմբատ Մարգարյան. «Ես գոհ եմ»Սմբատ Մարգարյան. «Ես գոհ եմ»

Սմբատ Մարգարյան. «Ես գոհ եմ»

06.04.14 23:51
Սմբատ Մարգարյան. «Ես գոհ եմ»


Թել Ավիվում երեկ մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 2014թ-ի առաջնությունը: Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ բարձրացավ 56կգ քաշային Սմբատ Մարգարյանը:

Սմբատը պոկում վարժությունում բարձրացնելով 109կգ ու հրելով 147 կգ՝ երկամարտի արդյունքում 256կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում մեր ծանրորդը 3 հստակ մոտեցում կատարեց ու նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Շնորհավորելով Սմբատին՝ խնդրեցինք պատմել իր տպավորությունների մասին:

«Մեծ էր պատասխանատվության զգացումը, քանի որ առաջինը ես էի հարթակ դուրս գալու: Ուզում էի լավ մասնակցել ու ոգևորել տղաներին: Ձգտեցի լավ մասնակցել, որպեսզի մեկնարկը լավ ստացվեր: Գիտեի, որ հաջող ելույթովս կոգևորեմ նաև թիմակիցներիս»,-ասաց Սմբատ Մարգարյանը:

Անդրադառնալով պոկում վարժությունում չբարձրացրած 103 կգ-ին՝ Սմբատն ասաց.

«Տեխնիկական սխալ կար. ֆիզիկապես ինձ լավ էի զգում ու այդ կիլոգրամներն իմ ուժերի սահմանում էին: Երկրորդ մոտեցման ժամանակ շտկեցինք այդ սխալը ու հստակ կարողացա գլխավերևում արդեն պահել 105կգ-ը: Երրորդ մոտեցման ժամանակ ավելացվեց ևս 4 կգ, որն էլ հաջողությամբ կատարեցի: Ավելի լավ ստացվեց հրում վարժությունը. ինձ ավելի լավ եմ զգում հենց այդ ձևում:

Մրցակիցներիս լավ ճանաչում էի, բազմիցս միասին մասնակցել էինք միջազգային մրցումների, բոլորն էլ լավ պատրաստվել էին: Ինքս գոհ եմ իմ արդյունքից, որովհետև մարզիչներիս նախատեսած կիլոգրամները կարողացա կատարել: Բացի այդ, անձնական ռեկորդ էլ սահմանեցի՝ երկամարտի արդյունքում հավաքելով 256կգ»,-եզրափակեց Սմբատ Մարգարյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված