Պայքարի մեջ են մտել նաև հայ ծանրորդուհիներըՊայքարի մեջ են մտել նաև հայ ծանրորդուհիները
Պայքարի մեջ են մտել նաև հայ ծանրորդուհիները
06.04.14 21:21Թել Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել նաև հայ ծանրորդուհիները:
48կգ քաշային Էլեն Գրիգորյանը մասնակցել է B խմբում: Ինչպես տեղեկացրել էինք, մեր մարզուհին այս խմբում զբաղեցրել է 1-ին տեղը երկամարտում հավաքելով 149կգ, բայց ընդհանուր հաշվարկում Էլենը 13 մարզուհիների պայքարում գրավել է 10-րդ տեղը:
Այսօր մրցահարթակ է դուրս եկել նաև 52կգ քաշային Աննա Գովելյանը: Երկամարտի արդյունքում Աննան հավաքել է 174 միավոր ու զբաղեցրել է 5-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի հավաքականը ևս 1 ներկայացուցիչ ունի: 75+ քաշային կարգում հանդես է գալու օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված