Արտաշես Ներսիսյան. «Եվրոպայի առաջնությանը նախապատարստվում են 4 ծանրորդուհիներ»Արտաշես Ներսիսյան. «Եվրոպայի առաջնությանը նախապատարստվում են 4 ծանրորդուհիներ»

Արտաշես Ներսիսյան. «Եվրոպայի առաջնությանը նախապատարստվում են 4 ծանրորդուհիներ»

28.03.14 15:51
Արտաշես  Ներսիսյան. «Եվրոպայի առաջնությանը նախապատարստվում են 4 ծանրորդուհիներ»


Ծանրամարտի կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ այս օրերին վերջին ուսումնամարզական հավաքականն է անցկացնում Աբովյանի մարզաբազայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հավաքականը մարզումները սկսել է մարտի 20-ից ու կշարունակի մինչև ապրիլի 3-ը, որից հետո կմեկնի Թել Ավիվ, որտեղ էլ կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

«Հավաքը անցնում է իր բնականոն հունով: Այս պահի դրությամբ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում են 4 ծանրորդուհիներ: Գրիգորյան Էլեն (48կգ. քաշային կարգ), Գովելյան Աննա (52կգ), Մելինե Դալուզյան (69կգ) և Հռիփսիմե Խուրշուդյան (+75կգ):

Մեր 4 մարզուհիներն էլ երկար ժամանակ հարթակ չեն բարձրացել, այնպես, որ սա լավ հնարավորություն է կրկին հարթակը զգալու ու լավագույնս նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը, քանի որ այն վարկանշային է լինելու օլիմպիական խաղերի համար: Աղջիկները այսօր շատ հեռու են իրենց նախորդ արդյունքներից, դրա համար էլ չեմ ուզում խոսել մեդալների ու մրցանակային տեղերի մասին: Գլխավոր խնդիրն է, որ մարզուհիները զգան հարթակը, ճիշտ մոտեցումներ կատարեն ու ամենակարևորը՝ հաղթահարեն բոլոր տեսակի հիասթափությունները»,-ասաց Արտաշես Ներսիսյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված