Պատանի ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըՊատանի ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Պատանի ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

08.03.14 21:55
Պատանի ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը


Մարտի 2-ից 6-ը Վանաձորում կայացել է ծանրամարտի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունը: Մասնակցել է 22 մարզուհի, 119 մարզիկ` Հայաստանի տարբեր մարզերից (Գյումրի, Արարատ, Արագածոտն, Լոռի, Արմավիր) և Երևանից,-հայտնում է սպորտի նախարարության պաշտոնական կայքը:

Առաջնությունն անցել է կազմակերպված և առանց վնասվածքների, մարզիկ-մարզուհիներին ցուցաբերվել է մեթոդական աջակցություն:

Ըստ քաշային կարգերի առաջնության երկամարտի գումարով կանանց մենապայքարում հաղթողներ դարձան.

44 կգ – Լուիզա Սահրադյան(Արարատ)

48 կգ – Երանուհի Պետրոսյան(Սևան)

53 կգ – Անի Վարդազարյան(Արարատ)

58 կգ – Հերմինե Եղիազարյան(Արարատ)

63 կգ – Ռոզալիա Ավետիսյան(Վանաձոր)

69 կգ – Սոնա Պողոսյան(Քասախ)

+69 կգ – Դալալյան Արփինե(Քասախ)

Ըստ քաշային կարգերի առաջնության երկամարտի գումարով տղամարդկանց մենապայքարում հաղթողներ դարձան.

50 կգ – Համլետ Մնացականյան(Գյումրի)

56 կգ - Լևոն Մանուկյան(Երևան)

62 կգ - Դավիթ Աբրամյան(Սամաղար)

69 կգ - Նիկոլայ Պողոսյան(Գյումրի)

77 կգ - Հակոբ Մկրտչյան(Գյումրի)

85 կգ - Սամվել Գասպարյան(Գյումրի)

94 կգ - Հովհաննես Ավդալյան(Գյումրի)

+94 կգ- Սլավիկ Ջանոյան(Գյումրի)

Առաջնությունից հետո ըստ արդյունքների կկազմավորվեն հավաքական թիմերը, որոնք էլ ապրիլի 28-ից մինչև մայիսի 3-ը Լեհաստանում մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

Առաջնությանը հետևում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Փ. Ալավերդյանը:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված