Ծանրամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները
25.02.14 11:18Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի 2014թ առաջնությունը: Մրցումային առաջին օրը հարթակ բարձրացան կանայք: 7 քաշային կարգում առաջնությանը մասնակցեց 30 ծանրորդուհի:
Երկար ժամանակ բացակայությունից հետո հարթակ բարձրացավ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: +75քաշային կարգում երկամարտի 202կգ արդյունքով Հռիփսիմեն դարձավ 2014թ. Հայաստանի չեմպիոնուհի: Մեր անվանի ծանրորդուհիներից Մելինի Դալուզյանը վնասվածքից ապաքինվելուց հետո նույնպես մասնակցեց առաջնությանը և 69կգ քաշային կարգում երկամարտի 195կգ արդյունքով գրավեց 1-ին տեղ:
Տղամարդկանց պայքարում առաջինը հարթակ բարձրացան 56 ու 62կգ քաշային կարգի մարզիկները: Այնուհետև 3 օր շարունակ հարթակ բարձրացան նաև 69կգ, 77կգ, 85կգ, 94կգ, 105կգ և 105+ քաշային կարգի ծանրորդները:
Ստորև ներկայացնում ենք բոլոր քաշային կարգերում, երկամարտի արդյունքներով հաղթողներին ու մրցանակակիրներին.
Տղամարդիկ.
56կգ. քաշային կարգ
1.Մանուկյան Լևոն՝ 210կգ
2.Կոջիբրոյան Սերգեյ՝ 209կգ
3. Պետրոսյան Արայիկ՝ 206
62կգ. քաշային կարգ
1. Մարգարյան Սմբատ` 252կգ
2.Բաղդասարյան Գևորգ` 245կգ
3.Գալստյան Րաֆֆի` 145կգ
69 կգ. քաշային կարգ
1.Վանիկ Ավետիսյան` 315կգ
2. Զորիկ Պողոսյան` 284կգ
3. Ռոստոմ Կարապետյան` 283կգ
77 կգ. քաշային կարգ
1.Անդրանիկ Կարապետյան` 335կգ
2. Սամվել Գրիգորյան` 302կգ
3. Վանիկ Առաքելյան` 292կգ
85 կգ. քաշային կարգ
1.Աղասի Աղասյան` 340կգ
2. Տիգրանը Կարապետյան` 315կգ
3. Սարգիս Գևորգյան` 279կգ
94 կգ. քաշային կարգ
1.Միքայել Միքաելյան` 338կգ
2. Կարուշ Ղուկասյանը` 335կգ
3. Տարոն Սիմոնյանը` 306կգ
105 կգ. քաշային կարգ
1.Սիմոն Մարտիրոսյան` 375կգ
2. Սարգիս Մարտիրոսյան` 365կգ
3. Մկրտիչ Մկրտչյան` 345 կգ
+105 կգ . քաշային կարգ
1.Ռուբեն Ալեքսանյան` 406կգ
2. Գոռ Մինասյան՝ 405կգ
3. Հայկ Հակոբյան՝ 400կգ
Կանայք.
48 կգ. քաշային կարգ
1. Գրիգորյան Էլեն՝ 141կգ
2. Միրզոյան Հայկանուշ՝ 102կգ
53 կգ. քաշային կարգ
1.Գովելյան Աննա՝ 172կգ
2.Տերմենջյան Արփինե՝ 116կգ
3.Մեհրաբյան Արփինե՝ 107
58 կգ. քաշային կարգ
1.Պետրոսյան Քրիստինե՝ 162կգ
2. Կիրակոսյան Ծովինար՝ 155կգ
3. Հակոբյան Շուշան՝ 130կգ
63 կգ. քաշային կարգ
1. Յայլյան Իզաբելա՝ 190կգ
2. Ավետիսյան Ռոզալիա՝ 155կգ
3.Հակոբյան Աղուն՝ 146կգ
69կգ. քաշային կարգ
1.Դալուզյան Մելինե՝ 195կգ
2. Պողոսյան Հռիփսիմե՝ 170կգ
3.Միրզախանյան Արևիկ՝ 155կգ
75 կգ. քաշային կարգ
1.Պողոսյան Սոնա՝ 187կգ
2. Հակոբյան Տաթև՝ 185կգ
3. Պապիկյան Արևիկ՝ 178 կգ
75+ կգ. քաշային կարգ
1. Խուրշուդյան Հռիփսիմե՝ 202կգ
2. Դալալյան Արփինե՝ 163կգ
3. Դումանյան Արփինե՝ 152կգ
Առաջնությունից հետո ըստ արդյունքների կկազմավորվի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերը, որոնք էլ 2014 թվականի ապրիլի 3-ից 13-ը կմեկնեն Իսրայել՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: