Հայաստանի չեմպիոնը դժգոհ չէ իր արդյունքիցՀայաստանի չեմպիոնը դժգոհ չէ իր արդյունքից

Հայաստանի չեմպիոնը դժգոհ չէ իր արդյունքից
22.02.14 23:36
Ծանրամարտի տղամարդկանց 2014թ Հայաստանի առաջնության մրցումային երրորդ օրը հարթակ բարձրացան նաև 94կգ քաշային կարգի մարզիկները, որտեղ պոկում վարժությունում բարձրացնելով 150կգ, հրելով՝ 188կգ, երկամարտի 338կգ արդյունքով առաջին տեղ գրավեց Միքայել Միքայելյանը:
Մրցումներից հետո նորընծա չեմպիոնը իր տպավորություններով կիսվեց մեզ հետ:
«Իմ արդյունքները միջին չափով կարող եմ գնահատել, ոչ շատ լավ, ոչ շատ վատ: Բայց մինչ մրցումները մի փոքր ավելին էի նախատեսել: Պոկումում ցանկանում էի 155կգ բարձրացնել, հրումն էլ 190կգ: Ուղակի մարզիչները որոշեցին, որ այսքանն էլ բավական է: Ինքս գոհ եմ իմ ելույթներից, պատրաստ էի և՛ պոկում վարժությանը, և՛ հրմանը: Մրցակիցս իսկապես ուժեղ էր, նա էլ էր հավակնում առաջին տեղին»,- ասաց Միքայել Միքայելյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված