Անդրանիկ Կարապետյանն անգերազանցելի էր
21.02.14 22:52
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր ավարտված մրցումային երկրորդ օրը պայքարի դուրս եկան նաև 77կգ քաշային կարգի մարզիկները: Այս քաշային կարգում անգերազանցելի էր երիտասարդ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը: Ով երկամարտի 335կգ արդյունքով դարձավ Հայաստանի չեմպիոն:
Նշենք, որ այս քաշային կարգում երկար բացակայությունից հետո մասնակցեցին երկաթախաղի փորձառու վարպետներ Տիգրան Մարտիրոսյանն ու Արա Խաչատրյանը: Ցավոք, վիրահատության պատճառով Տիգրանը մասնակցեց միայն պոկում վարժությանը ու բավարարվեց 155կգ-ով: Արա Խաչատրյանը 2 ձևում էլ մասնակցեց, թեև նոր-նոր է սկսել մարզումները:
Մրցումների ավարտից հետո շնորհավորեցինք այս քաշային կարգում հաղթած Անդրանիկ Կարապետյանին ու խնդրեցինք պատմել իր տպավորությունների մասին:
«Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար, անկեղծ ասած սպասում էի այս հաղթանակին: Հայաստանի առաջնությունում հաղթանակը շատ հաճելի է, բայց ձգոտւմ եմ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին ու օլիմպիական խաղերին մասնակցել: հենց այդ ժամանակ կզգամ թե ինչ է իրական ուրախությունը: Ունեի լուրջ մրցակիցներ, բայց ասեմ, որ ինքս իմ հետ էի պայքարում: Մրցումների ժամանակ աշխատում եմ ուշադրություն չդարձնել մրցակիցներիս արդյունքներին:

