Սմբատ Մարգարյանը՝ ծանրամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն
20.02.14 16:40
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկեց ծանրամարտի 2014թ. տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը հարթակ բարձրացան 56 և 62կգ քաշային կարգի ծանրորդները:
56կգ քաշային կարգում երկամարտի 210կգ արդյունքով Հայստանի չեմպիոն հռչակվեց Մանուկյան Լևոնը: 62կգ քաշային կարգում, երկամարտի 252կգ արդյունքով պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Սմբատ Մարգարյանը:
Ձեզ ենք ներկայացնում երկու քաշային կարգերում հաղթողներին և մրցանակակիրներին.
56կգ. քաշային կարգ
1.Մնուկյան Լևոն պոկում՝ 95կգ, հրում՝ 115 (երկամարտ 210կգ)
2.Կոջիբրոյան Սերգեյ (90+119), երկամարտ՝ 209կգ
3. Պետրոսյան Արայիկ (94+112), երկամարտ՝ 206
62կգ. քաշային կարգ
1 Մարգարյան Սմբատ պոկում՝ 107կգ, հրում՝ 145կգ (երկամարտ 252կգ)
2.Բաղդասարյան Գևորգ (110+145)` երկամարտ՝ 245կգ
3.Գալստյան Րաֆֆի (110+135)` երկամարտ՝ 145կգ
Հավելենք, որ վաղը հարթակ կբարձրանան 69 և 77կգ քաշային կարգի մարզիկները:

