Անի Ամիրաղյանի ԱյբուբենըԱնի Ամիրաղյանի Այբուբենը

Անի Ամիրաղյանի Այբուբենը

16.07.13 18:09
Անի Ամիրաղյանի Այբուբենը

«Այբուբենի» հոբելյանական՝ 10-րդ հյուրը գեղեցիկ մի աղջիկ է, ով ընդամենը 1 շաբաթ առաջ Տոդիի մրցաշարում զուգախաղում հաղթող դարձավ, իսկ մենախաղում երկրորդն էր…

Կնոջ կարևորագույն հատկանիշների, Հենրիխ Մխիթարյանի, երազելի հանգստի, ու Հայաստանի ջրի կարիքը զգալու մասին…

Հայաստանի առաջին ռակետ, թենիսիստուհի Անի Ամիրաղյանն է հայոց «Այբուբենի» հայելում:

Ա-Աճ

Մարզիկների մոտ կարևոր հատկանիշ է:

Բ-Բարերար

Սպորտային հաջողություններում մեծ դեր ունեն բարերարները:

Գ-Գրավիչ

Ամեն կին պետք է գրավիչ լինի, նույնիսկ՝ մարզուհին:

Դ-Դադար

Ժամանակ առ ժամանակ մենք՝ մարզիկներս, պետք է դադար առնենք, որպեսզի նոր ուժերով և մեծ ցանկությամբ զբաղվենք մեր սիրած գործով:

Ե-Երազ

Երազում շատ եմ տեսնում ինքս ինձ՝ թենիս խաղալիս:

Զ-Զեթ

Անգլերեն այբուբենի վերջին տառն է:

Է-Էքսկուրսիա

Էքսկուրսիան շատ է զարգացնում մարդու մտահորիզոնը:

Ը-Ըմպելիք

Վերջին շրջանում գազավորված ըմպելիքները առողջության համար վտանգավոր են համարվում:

Թ-Թայսոն

Բոքսի լեգենդ...

Ժ-Ժամանակ

Այն միշտ չի հերիքում:

Ի-Ինքնաթիռ

Բոլոր մարզիկների անբաժան ընկերն է:

Լ-Լավություն

Բավարարված եմ զգում, երբ ինչ-որ մեկին լավություն եմ անում, օգնում եմ:

Խ-Խաղող

Իմ ամենասիրելի մրգերից մեկը:

Ծ-Ծիծաղ

Ծիծաղը երջանկացնում է մարդուն: Մեկ անգամ ենք ապրում և պետք է միշտ ուրախ լինենք՝ չնայած հանգամանքներին:

Կ-Կիմ Քլեյսթերս

Հիանում եմ նրանով: Նա իսկական մարզիկ է, ով նվիրված է իր սիրելի գործին:

Հ-Հակիրճ

Հակիրճ ելույթները սովորաբար չեն ձանձրացնում և լսվում են հետաքրքրությամբ:

Ձ-Ձգտել

Պետք է միշտ նպատակ ունենալ և ձգտել այն իրականություն դարձնել:

Ղ-Ղարաբաղ

Ղարաբաղը մերն է:

Ճ-Ճանաչում

Ճանաչված լինելը շատ հաճելի է և միևնույն ժամանակ՝ պատասխանատու:

Մ-Միասին

Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, երբ կողքիդ կա մեկն, ով հավատում է քո ուժերին:

Յ-Յոթերորդ

Շատ եմ սիրում շաբաթվա վերջին՝ յոթերորդ օրը, երբ կարող եմ քնել և հանգստանալ:

Ն-Նա Լի

Չնայած իր տարիքին՝ Նա Լին շարունակում է իր փայլուն ելույթները և գտնվում է իր կարիերայի գագաթնակետին:

Շ-Շնչառություն

Թենիսում և բոլոր այլ մարզաձևերում շատ կարևոր դեր ունի շնչառությունը:

Ո-Ոգևորել

Սիրում եմ, երբ երկրպագուներս ոգևորում և դրական լիցքեր են հաղորդում ինձ:

Չ-Չափ

Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ:

Պ-Պորտուգալիա

Այն երկիրը, որտեղ կուզեի հանգիստս անցկացնել:

Ջ-Ջուր

Որ երկրում էլ մրցում եմ՝ միշտ զգում եմ Հայաստանի սառնորակ ջրի պակասը

Ռ-Ռակետ

Wilson ֆիրմայի ռակետները հայտնի են ամբողջ աշխարհում:

Ս-Սինգապուր

Մի հսկա, գեղեցիկ քաղաք, որը ներկայիս Արևմուտքի ճարտարապետական մարգարիտն է:

Վ-Վարկանիշ

Թենիսի վարկանշային աղյուսակում ես այժմ զբաղեցնում եմ 454-րդ տեղը:

Տ-Տուն

Տունն այն վայրն է, որտեղ միշտ քեզ ուրախ են

Ր-Րոպե

Պետք է գնահատել կյանքի ամեն մի րոպեն:

Ց-Ցանկություն

Ցանկություն ունենալը շատ քիչ է նպատակին հասնելու համար:

Ու-Ուշադրություն

Ուշադրությունը, կոնցետրացիան մարզիկի գլխավոր զենքերից են:

Փ-Փաթիլ

Ուղղակի բնության հրաշք է, երբ վառվող լույսերով ողողված ձմեռային գիշերում երկնքից դանդաղ իջնում են ձյան փաթիլները:

Ք-Քանդակ

Երևանը շատ է փոխվել իր նոր քանդակներով, որոնք նոր համ ու հոտ են տալիս մեր քաղաքին:

Եվ…

Օ-Օլիմպիադա

Այն մրցումն է, որին երազում են մասնակցել աշխարհի բոլոր մարզիկները, այդ թվում նաև ես:

Ֆ-Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանն ապացուցեց ողջ աշխարհին, որ մենք՝ հայերս, կարող ենք ունենալ ֆանտաստիկ ֆուտբոլիստներ:


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Անի Ամիրաղյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված