Ծնունդդ շնորհավոր, Օգսեն Միրզոյա՛ն
11.06.13 12:21
Այսօր իր 52-ամյակն է նշում օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 12 համաշխարհային ռեկորդների հեղինակ Օգսեն Միրզոյանը: Տաղանդաշատ ծանրորդի մարզական կենսագրության գագաթը հանդիսացավ Սեուլը, որտեղ 1988 թվականին նա հռչակվեց օլիպիական խաղերի չեմպիոն: Մինչ այդ, ևս մեկ աստղային տարեգրություն էր կերտել` 1983 թվականին դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Ինչ խոսք, նրա կուրծքը զարդարել են նաև ԽՍՀՄ ու համաշխարհային բազմաթիվ մրցումներում ձեռք բերված մեդալները:
Օգսեն Միրզոյանը ակտիվ սպորտը թողնելուց հետո էլ մնաց ծանրամարտում: 1998-2005 թթ գլխավորեց ազգային հավաքականը: Իսկ 1996-2006 թվականներին նախագահեց ծանրամարտի հանրապետական ֆեդերացիան: Այժմ էլ ՀԱՕԿ-ի փոխնախագահ է:
Պարգևատրվել է ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով, ՀՀ «Մովսես Խորենացու»մեդալով և այլ պարգևներով:
Sport. am-ի խմբագրակազմը ի սրտե շնորհավորում է անվանի մարզիկին, մարզչին ու մարզական գործչին` ցանկանալով անսպառ երջանիկ օրեր և վեհ նպատակների իրականացում:

