Յայլյանը շահեց բրոնզե մեդալՅայլյանը շահեց բրոնզե մեդալ

Յայլյանը շահեց բրոնզե մեդալ
07.05.13 09:58
Պերուի մայրաքաղաքաղ Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ առաջին հայ մասնակիցը: Աղջիկների մինչև 58 կգ քաշային կարգում վատ հանդես չեկավ գյումրեցի Իզաբելա Յայլյանը: Նա պոկում վարժությունում ցույց տվեց 87 կգ արդյունք և նվաճեց բրոնզե մեդալ: Իսկ երկամարտի 194 կգ արդյունքով Իզաբելան գրավեց 4-րդ տեղը` ընդամենը մեկ կիլոգրամ զիջելով բրոնզե մեդալին արժանացած վենեսուելացի Յուսլեյդի Ֆիգեորային: Այս քաշային կարգում 205 կգ-ով չեմպիոն դարձավ ռուսաստանցի Քսենիա Մաքսիմովան: Իսկ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Յինեյսլի Ռեյեսը նույն 205 կիլոգրամով կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
Այսօր պայքարի մեջ կմտնի մեր գլխավոր հույսերից մեկը` 5 ռեկորդների հեղինակ, 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված