Հայ ծանրորդները Լիմայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
02.05.13 12:36
Մայիսի 3 – 13 –ը Պերուի մայրաքաղաք Լիմայում տեղի կունենա մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը : Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն և հնգակի ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ , Սամաղար) , պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը
(+ 105 կգ , Գյումրի )և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը ( 58 կգ, Երևան ): Պատվիրակության ղեկավարն է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, թիմի մարզիչն է Մելիք Ղուկասյանը:
Հայաստանի պատվիրակությունը Լիմա կմեկնի այսօր երեկոյան: Sport.am-ի լրագրողի հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ մարզիկները գտնվում են լավ մարզավիճակում:
«Սպասում ենք լավ արդյունքների: Բոլոր քաշային կարգերում ներկայացված մեր ծանրորդները փորձառու են՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ»,- նշել է Փաշիկ Ալավերդյանը:

