Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնելՀաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել

Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել

12.07.17 09:31
Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ոչ ամբողջական կազմով մասնակցում էր Ալի Ալիեւի հուշամրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը գոհ չէ ըմբիշների ելույթներից: Չորս մարզիկ եւ մեկ մեդալ: Միայն Գեւորգի Կետոեւին էր հաջողվել երրորդ տեղ զբաղեցնել.

«Իմ նպատակն աշխարհի առաջնությունից առաջ ըմբիշների հնարավորությունները տեսնելն էր: Տղաներից ամեն մեկն իր սխալներն ունի` ֆիզիկական, տեխնիկական: Նրանք պատրաստ չեն տարվա գլխավոր ստուգատեսին: Իսկ մենք աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք մեկնելու:

Այսօր աշխարհի առաջնությունում սպասելիքներ ունենք այն ըմբիշներից, որոնք միջազգային մրցաշարերում կամ Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ են զբաղեցրել: Մյուսները պետք է շատ աշխատեն եւ ավելի պատասխանատվությամբ մոտենան մրցումներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Նարեկ Սիրունյանը եւս պետք է հանդես գար հուշամրցաշարում: Սակայն ըմբիշը վնասվածքի պատճառով այն բաց թողեց: Սիրունյանի մասնակցությունը հարցականի տակ է նաեւ աշխարհի առաջնությունում.

«Թիմի կազմը պարզ կդառնա վերջին հավաքից հետո:

Շատ լավ կլինի, որ մեր բոլոր ըմբիշները կարողանան մասնակցել Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այս փորձն աշխատեց Վալոդյա Ֆրանգուլյանի եւ Գրիգոր Գրիգորյանի դեպքում: Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը չեմպիոն էր դարձել, իսկ Գրիգորյանը փոխչեմպիոն: Նրանք զգացին, որ կարող են հաղթել նաեւ մեծահասակների պայքարում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ալի Ալիեւի հուշամրցաշարին մասնակցում էին Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեւորգի Կետոեւը (97 կգ):

Հուլիսի 15-ին հավաքականը կմեկնի Կիսլովոդսկ, որտեղ Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնի:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված