Ակնկալելի. Հայաստանի լավագույն մարզիկն Արթուր Ալեքսանյանն էԱկնկալելի. Հայաստանի լավագույն մարզիկն Արթուր Ալեքսանյանն է

Ակնկալելի. Հայաստանի լավագույն մարզիկն Արթուր Ալեքսանյանն է

20.12.16 16:12
Ակնկալելի. Հայաստանի լավագույն մարզիկն Արթուր Ալեքսանյանն է

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան հրապարակել է մրցաշրջան-2016-ի լավագույն մարզիկի քվեարկության արդյունքները:

Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հարցմանը մասնակցել են մարզական 35 լրագրող:

10 լավագույններն են՝

1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 7-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված