Ջորջիո Պետրոսյանը կմրցամարտի ադրբեջանցի Ալլազովի հետՋորջիո Պետրոսյանը կմրցամարտի ադրբեջանցի Ալլազովի հետ

Ջորջիո Պետրոսյանը կմրցամարտի ադրբեջանցի Ալլազովի հետ

09.01.16 13:58
Ջորջիո Պետրոսյանը կմրցամարտի ադրբեջանցի Ալլազովի հետ

2016թ-ի հունիսի 24-ին Մոնտե-Կարլոյում՝ Monte Carlo Fighting Masters-ի շրջանակներում WAKO PRO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար կպայքարեն «Դոկտոր» մականունով К-1 World Max-ի ու Glory-ի նախկին չեմպիոն, հանրահայտ քիք-բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանն ու «Չինգա» մականվամբ ադրբեջանցի մարզիկ Չինգիզ Ալլազովը:

Ի դեպ, Չինգան իր վերջին մրցամարտերից մեկում՝ Ֆրանսիայում կայացած մրցաշարում պարտվել է բելգիաբնակ հայ մարտիկ Մարատ Գրիգորյանին:

Պետրոսյան-Ալլազով մրցամարտը կայանալու է -75կգ քաշային կարգում:

Մինչ այդ Ջորջիո Պետրոսյանը նախատեսում է մի քանի մրցամարտ անցկացնել, այդ թվում նաեւ ապրիլի 16-ին Թուրինում կայանալիք OKTAGON-2016-ում: Պետրոսյանի մրցակցի անունն այդ մրցաշարում հայտնի կդառնա 6 օրից՝ հունվարի 15-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված