Կարլոս Սայնցը լրջորեն վթարվել է (տեսանյութ+լուսանկարներ)Կարլոս Սայնցը լրջորեն վթարվել է (տեսանյութ+լուսանկարներ)

Կարլոս Սայնցը լրջորեն վթարվել է (տեսանյութ+լուսանկարներ)

10.10.15 14:38
Կարլոս Սայնցը լրջորեն վթարվել է (տեսանյութ+լուսանկարներ)

Toro Rosso-ի իսպանացի արշավորդ Կարլոս Սայնցի սարսափելի վթարով ու կարմիր դրոշներով ընդհատվեց, ապա ավարտվեց Ռուսաստանի գրան-պրիի ազատ երթերի 3-րդ սեսսիան:

Սեսսիայի ավարտից 24 րոպե առաջ՝ 13-րդ շրջադարձին նախորդող ուղղի վրա Սայնցի մեքենան արգելակելիս ձախ շպրտեց, հարվածեց պատին՝ կոտրելով կախոցը ու մեծ արագության տա հարվածեց արգելապատնեշներին, ընդ որում հարվածն այնքան ուժեղ էր, որ մեքենան դրանք պոկեց տեղից ու արդյունքում բախվեց եզրաշերտին: Հարվածի ուժգնությունից գործեց նաև վտանգավոր գերբեռնվածության սենսորը: Արշավորդը չէր կարողանում ինքնուրույն լքել մեքենան, որը գտնվում էր անվադողերից կազմված արգելապատնեշի տակ: Բավական երկար ժամանակ Սայնցի վիճակի մասին ոչ մի տեղեկություն չկար:

Շուրջ 20 րոպե պահանջվեց բժիշկներից՝ Կարլոսին մեքենայի միջից անվնաս հանելու ու բժշկական մեքենա, ապա՝ մրցուղու բժշկական կենտրոն տեղափոխելու համար:

Բարեբախտաբար արշավորդը գիտակից վիճակում է գտնվում ու խոսում է բժիշկների հետ: Մրցուղու բուժկենտրոնից նրան որոշել են տեղափոխել մոտակա հոսպիտալ՝ հետագա ստուգումների համար: Դռ հայտնի չէ՝ կկարողանա՞ արդյոք իսպանացին մասնակցել որակավորման մրցումներին ու առհասարակ՝ այս ուիք-էնդին:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված