Սամվել Գասպարյանը՝ չեմպիոն, Սոնա Պողոսյանն ու Կարուշ Ղուկասյանը՝ փոխչեմպիոններՍամվել Գասպարյանը՝ չեմպիոն, Սոնա Պողոսյանն ու Կարուշ Ղուկասյանը՝ փոխչեմպիոններ

Սամվել Գասպարյանը՝ չեմպիոն, Սոնա Պողոսյանն ու Կարուշ Ղուկասյանը՝ փոխչեմպիոններ

09.10.15 09:59
Սամվել Գասպարյանը՝ չեմպիոն, Սոնա Պողոսյանն ու Կարուշ Ղուկասյանը՝ փոխչեմպիոններ

Կլայպեդայում ավարտին է մոտենում մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ իրենց հիանալի դրսևորեցին Հայաստանը ներկայացնող մինչև 20 տարեկան երիտասարդները:

Ընդ որում, ոսկե մեդալի համար պայքարն ընթացավ հենց նրանց միջև, և ամեն ինչ որոշվեց Սամվել Գասպարյանի անձնական քաշով թեթև լինելու հանգամանքը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մեր տղաները երկամարտում ցույց տվեցին 350 կգ արդյունք:

Սամվելը (155+195) հրում վարժության վերջին մոտեցման ժամանակ միայն կարողացավ շրջանցել իր թիմակցին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Կարուշը (158+192) դարձավ փոխչեմպիոն, իսկ պոկումում ցույց տվեց լավագույն արդյունքը: Երկամարտի 349 կգ-ով բրոնզե մեդալը նվաճեց վրացի Լոգինոզ Բրեգվաձեն:

Իսկ 75կգ քաշային աղջիկների պայքարում Քասախի մարզադպրոցի սան, 17-ամյա Սոնա Պողոսյանը երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և արժանացավ արծաթե մեդալի:

Այս քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոնուհի դարձավ ռուսաստանցի Մարիա Պետրովան, երրորդը Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան էր:

Այսպիսով՝ Հայաստանը ներկայացնող աղջիկները ավարտեցին իրենց մրցելույթները Կլայպեդայում: Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը, 58 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված