Լաս-Վեգաս-2015. Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարումԼաս-Վեգաս-2015. Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Լաս-Վեգաս-2015. Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

13.09.15 07:21
Լաս-Վեգաս-2015. Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր գորգ դուրս եկած մեր 3 ըմբիշներից միայն գերծանրքաշային Լեւան Բերիանիձեին հաջողվեց մեդալի համար պայքարել, բայց ցավոք, մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ռուս մրցակցին: Գոտեմարտը ավարտվեց ժամանակից շուտ` մրցակիցը հաղթեց 11:0 հաշվով: Ազատ ոճի մեր հավաքականը հայրենիք կվերադառնա առանց մեդալի:

Հավելենք, որ թեև Բերիանիձեն պարտվեց մեդալի համար, բայց կարողացավ նվաճել 2016 թ օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Մեր գերծանրքաշային ըմբիշը 1/16 եզրափակիչ փուլում 8:2 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Միք Մատյուխինի նկատմամբ, 1/8-ում էլ 4:2 հաշվով զիջեց թուրք Տահա Աքգյուլին, ով եզրափակչին մասնակցելու իրավունք վաստակեց՝ դրանով Բերիանիձեին սփոփիչ գոտեմարտերի ուղեգիր տալու: Բերիանիձեն լիարժեք օգտվեց ընձեռված հնարավորությունից՝ նախ 11:0 հաշվով հաղթելով իսպանացի Խոսե Կուբա Վասկեսին, ապա՝ 3:2 հաշվով առավելության հասնելով ղազախ Դաուլետ Շաբանբայի նկատմամբ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված