Բաքու-2015. Մեր Լևան Բերիանիձեն կգոտեմարտի բրոնզե մեդալի համարԲաքու-2015. Մեր Լևան Բերիանիձեն կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Բաքու-2015. Մեր Լևան Բերիանիձեն կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

18.06.15 12:37
Բաքու-2015. Մեր Լևան Բերիանիձեն կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Անհաջող դասավորվեց ազատոճայինների մրցելույթների նաև 2-րդ օրը հայ ըմբիշների համար: 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանն իր մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց աշխարհի ու Եվրոպայի գրծող չեմպիոն Հաջի Ալիևից, ով, սակայն, կիսաեզրափակչում ճանապարհը զիջեց, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

1/4 եզրափակչում պարտություն կրեց 86կգ քաշային Մուսա Մուրթազալիևը՝ 5:0 հաշվով զիջելով Ալեկսեյ Շեմարովին Բելառուսից: Շեմարովը նույնպես կանգ առավ եզրափակչի ճանապարհին:

Նույն 1/4 եզրափակիչ փուլում պարտվեց նաև 125կգ քաշային մեր Լևան Բերիանիձեն՝ ճանապարհը զիջելով իր համերկրացի Սանդրո Ամինաշվիլուն: Վերջինս անցավ եզրափակիչ՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով Բերիանիձեին՝ մասնակցել սփոփիչ գոտեմարտի: Սփոփիչ գոտեմարտում մեր գերծանրքաշային ըմբիշը առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Մատյուխինի նկատմամբ ու երեկոյան բրոնզի համար կպայքարի իր հայրենակից, վրացի Գենո Պետրիաշվիլու հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված