Լի Նան՝ լավագույն թենիսիստուհիների մասինԼի Նան՝ լավագույն թենիսիստուհիների մասին

Լի Նան՝ լավագույն թենիսիստուհիների մասին

16.01.15 12:33
Լի Նան՝ լավագույն թենիսիստուհիների մասին


Australian Open-ի գործող չեմպիոն չինուհի Լի Նան մեկնաբանել է աշխարհի լավագույն թենիսիստուհիների խաղը:

«Սերենայի հետ խաղալը միշտ բարդ է: Քանի դեռ նա բարձունքում լինելու ցանկություն ունենա, կլինի բարձունքում, քանի որ չեմպիոնի բնավորությամբ ուժեղ խաղացող է:

Շարապովան, ինչպես ես, լավ տարի կանցկացնի: Նա իրեն նվիրում է թենիսին, իր համար հնարավորություններ է ստեղծում:

Կվիտովան լավ մրցաշրջան կանցկացնի, նա շատ է աշխատել իր մարզավիճակի վրա, ավելի արագ է դարձել:

Հաճելի է տեսնել լավ խաղ երիտասարդ աղջիկների կատարմամբ, ինչպես Մեդիսոն Կիզը և Գարբին Մուգուսուրան են: Ես նրանց 2-ին տեսնում եմ «Սաղավարտների» ապագա չեմպիոններ: Ընդհանրապես, կանանց թենիսում այժմ երիտասարդ և տաղանդավոր թենիսիստների սերունդ կա: Միանշանակ, հետաքրքիր ժամանակներ են»,- Լի Նայի խոսքն է մեջբերում Tennis.com-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված