Էլինա Դանիելյան. «Եթե Բաքուն գրավենք՝ կգնանք...»Էլինա Դանիելյան. «Եթե Բաքուն գրավենք՝ կգնանք...»

Էլինա Դանիելյան. «Եթե Բաքուն գրավենք՝ կգնանք...»

20.08.14 17:52
Էլինա Դանիելյան. «Եթե Բաքուն գրավենք՝ կգնանք...»

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Տրոմսյոյում ավարտված շախմատային 41-րդ Համաշխարհային օլիմպիադայում 5-րդն էր:

Այսօր Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանը, մարզիչ Ավետիք Գրիգորյանն ու շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Շուշանիկ Սագսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեցին օլիմպիադայի արդյունքները:

Արթուր Չիբուխչյան

Մեդալների պայքարի էինք մեկնել: Ինչպես գիտեք՝ 4 շատ ուժեղ թիմ կար կանանց պայքարում, որոնց հետ շատ դժվար է պայքարելը: Բայց մենք մինչև վերջին խաղը պայքարում էինք: Ի՞նչ անել, որ պատահական գրանցված արդյունք չհամարվի: Անցյալ օլիմպիադային 5-6-րդն էինք ու ոչ մի կերպ պատահական չի կարելի համարել այս ցուցանիշը, որ գրանցեցինք Տրոմսյոյում:

Ցավոք, Հայաստանում կանանց շախմատի դպրոց որպես այդպիսին չկա, մեր ընտրությունը բավական նեղ է ի տարբերություն նույն մեր հարևան Վրաստանի, որտեղ 1 տեղի համար պայքարում են հավասարազոր 10 մարզուհի: Ընտրություն ունենալու հարցը շատ կարևոր է: Մեր հավաքականում կայուն խաղ այս առաջնությունում ցուցադրել են առաջին 2 տախտակներն ու Շուշանիկը: Ստաբիլությունը 3-րդ ու 4-րդում տախտակների վրա չկա:

Էլինա Դանիելյան

Սա մեզ մոտ ամենալավ արդյունքն էր օլիմպիադաներում, թեև կարող էր ավելի լավ լինել: Բոլոր մրցակիցներն էլ բարդ էին: Եթե հաղթեինք ուժեղագույն Ռուսաստանին, գուցե մի փոքր ավելի լավ ստացվեր: Եկատերինա Լագնոյի հետ պարտիային ինձ Ավետիքն էր պատրաստել: Շատ ուրախացա այդ հաղթանակիս համար, ու ոչինչ չէր կանխատեսում մերոնց պարտությունը, բայց Լիլիթ Մկրտչյանի ու Լիլիթ Գալոյանի ցավալի սխալներ թուլ տվեցին ու ի վերջո մենք պարտվեցինք, այնպես որ այդ հաղթանակս աչքիս չերևաց:

Շուշան Սարգսյան

Ես առաջին անգամ էի մասնակցում օլիմպիադային: Պայքարը շատ թեժ էր, շատ ուժեղ հակառակորդներ ունեինք: Բայց ինչպես Էլինան ասաց՝ կարող էր ավելի լավ ստացվել: Հույս ունեմ՝ առաջիկայում ավելի հաջող կստացվի:

1-ին օրն էր շատ դժվար, քանի որ առաջին նմանամաշտաբ մրցաշարս էր: Իսկ 2-րդ օրն ինչ-որ չափով նահանջել էր էդ լարվածությունը:

Ավետիք Գրիգորյան

Ես վերջին 1 ամիսն եմ եղել հավաքականի հետ ու առաջին անգամ է, որ աշխատում եմ հավաքականի հետ: Պայքարում էինք առաջին տեղերի համար՝ ինչպես կստացվեր-կստացվեր: Մրցակիցներն իսկապես շատ ուժեղ էին ու նրանց հետ պայքարի համար տարիներ ու փորձ է պետք: Իսկ այս օլիմպիադայի արդյունքում 10-րդ վարկանշով 5-րդը լիենլը ուղղակի հիանալի է:

Վերջաբանի փոխարեն

2016թ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվելու է Բաքվում: Արդյո՞ք մեր հավաքականը կմասնակցի այդ ստուգատեսին: Արթուր Չիբուխչյանը նշում է, որ թեև ֆեդերացիան է որոշում ընդունելու, բայց իր անձնական կարծիքով Բաքու մեկնելու ոչ մի հնարավորություն չկա, եթե որևէ բան չփոխվի:

«Թեև ֆեդերացիան պիտի որոշի՝ ինչ ու ոնց անել, սակայն իմ անձնական կարծիքով այս իրավիճակում հնարավոր չէ մեկնելը»,-ասաց Չիբուխչյանը:

-Եթե Բաքուն գրավենք՝ կգնանք,-կատակեց Էլինա Դանիելյանն այդ թեմայով ու ավելի լուրջ հակադեմ հարց ուղղեց լրագրողներին,-Դուք ընդհանրապես ո՞նց եք պատկերացնում՝ ինչպե՛ս ենք մենք 14 օր մրցելու Բաքվում…




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված