Փաշիկ Ալավերդյան. «Միջազգային ֆեդերացիան առայժմ ոչինչ չի ասել մեզ»Փաշիկ Ալավերդյան. «Միջազգային ֆեդերացիան առայժմ ոչինչ չի ասել մեզ»

Փաշիկ Ալավերդյան. «Միջազգային ֆեդերացիան առայժմ ոչինչ չի ասել մեզ»

05.11.13 16:59
Փաշիկ Ալավերդյան. «Միջազգային ֆեդերացիան առայժմ ոչինչ չի ասել մեզ»


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2013 թվականին արգելված խթանիչներ օգտագործած և որակազրկված մարզիկների ցանկը, որտեղ նշվում է նաև Հայաստանի 6 ծանրորդի անուն:

Քիչ առաջ Sport.am-թղթակցի հետ զրույցում ծանրամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ իրենք էլ են լսել դրա մասին, բայց առայժմ պաշտոնական ոչ մի փաստաթուղթ ֆեդերացիան չի ստացել:

«Ծանրամարտի ֆեդերացիան առայժմ պաշտոնական ոչ մի գրություն չի ստացել: Մենք էլ ենք տեղյակ միջազգային ֆեդերացիայի այդ որոշման մասին, բայց առնձին մեր մարզիկների հետ կապված որևէ տեղեկություն մեզ չեն ասել: Այս ամսվա 21-ին ես մեկնելու եմ Մոսկվա, այնտեղ կլինի նաև միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմը, կխոսեմ նրանց հետ, որից հետո ամեն ինչ պարզ կլինի: Նորությունների դեպքում անպայման մենք ձեզ տղյակ կպահենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված