Առայժմ մեդալների երաշտ էԱռայժմ մեդալների երաշտ է

Առայժմ մեդալների երաշտ է

12.04.13 21:43
Առայժմ մեդալների երաշտ է

Տաշքենդում շարունակվում է պատանիների աշխարհի աառաջնությունը: Այսօր հայտնի դարձան նաև տղաների 85 կգ ու աղջիկների մինչև 63 կգ քաշայինների մրցանակակիրները: Պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Հովհաննես Ավդալյանը: Մեր ծանրորդը պոկեց 129 և հրեց 154 կիլոգրամանոց ծանրաձողը ու երկամարտի 283 կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում երկամարտի 319 կգ արդյունքով հաղթող դարձավ իրանցի Ալիրեզա Դեհղանղահֆարոխին:

Աղջիկների պայքարում մեր երկիրը երկու ներկայացուցիչ ուներ: Նրանք, ինչպես սպասվում էր, համեստ հանդես եկան: Ռոզալյա Ավետիսյանը երկամարտի 156 կգ-ով հանգրվանեց 17-րդ, իսկ Աղունիկ Հակոբյանը` 138-ով 24-րդ հորիզոնականներում: Չեմպիոն հռչակվեց Սառա Էլսայեդ Սամիրը (221 կգ, Եգիպտոս):

Հիշեցնենք, որ 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սամվել Գասպարյանը, երկամարտի 252 կգ արդյունքով, զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում հաղթող էր դարձել ռուսաստանցի Խեթագ Խուգաևը (312 կգ)



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված