Էմերին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության պատճառների մասին
26.01.19 10:40Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո (1:3) «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ եթե չլինեին կենտրոնական պաշտպաններ Սոկրատիս Պապաստատոպուլոսի և Լորան Կոսիելինիի վնասվածքները, ապա հանդիպումը կարող էր այլ ընթացք ունենար։
«Ես որւախ եմ, քանի որ կարծում եմ, որ մենք լավ աշխատանք կատարեցինք։ Սակայն արդյունքը չի բավարարում։ Հանդիպման արդյունքը և վնասվածքները փչացրին այսօրվա երոկոն։ Վնասվածքները մեզ խանգարեցին մնալ խաղի մեջ։ 1։2 հաշվի ժամանակ մենք շանս ունեինք խաղը հավասարեցնելու ու հաղթանակի հասնելու, սակայն վնասվածքները, մանավանդ Կոսիելնիի վնասվածքը, մեր խաղի տեմպը գցեց։
Մրցակիցը շատ սառնասիրտ իրացրեց իր պահերը։ Մենք կարողանում էինք մտնել նրանց տուգանային հրապարակ, սակայն մեզ մոտ լավ չէր ստացվում եզրափակիչ մասը։ Ավելիին էինք արժանի, բայց խաղում էինք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, որը մրցաշրջանում իր լավագույն խաղերն է անցկացնում»,-ասել է իսպանացի մասնագետը։