Արաս Օզբիլիս. «Ես կարող էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»Արաս Օզբիլիս. «Ես կարող էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Արաս Օզբիլիս. «Ես կարող էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
26.01.19 10:30Հայաստանի հավաքականի և «Բեշիքտաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը վարձավճարով հանդես է գալիս հոլանդական «Վիլեմ II»-ի կազմում, պատմել է, որ Մոսկվայի «Սպարտակում» հանդես գալու տարիներին նրա խաղին էին եկել հետևելու սկաուտներ «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Ռուսաստանում ես մեծ հաջողություններ ունեցա, ու «Մանչեսթեր Յունայթեդից» սկաուտներ էին եկել՝ դիտելու իմ խաղը: Բայց, ցավոք, ես չկարողացա տպավորել ծնկի ծանր վնասվածքի պատճառով:
Ստիպված էի ապաքինման երկար պրոցեսի միջով անցնել ու երբ արդեն առողջ էի, պետք է հեռանայի ակումբից»,-Elf Voetbal-ի հետ զրույցում ասել է 28-ամյա խաղացողը:
Խոսքը 2014 թվականին կայացած «Սպարտակ» – «Կռիլյա Սովետով» մրցավեճի մասին է:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված