Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասինՆոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

26.01.19 09:30
Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

Հայ հայտնի մարզական լրագրող, Матч-ТВ ռուսական հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Նա տարեկան մի քանի անգամ առիթ է ունեցել հանդիպել անցյալի ու ներկայի լավագույն ֆուտբոլիստներին: Ժամանակ է լինում նաև շփվելու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանիշ հետ: Նոբելը պատմել է, որ քանիցս հայտնվել է հայկական միջավայրում, սակայն չի կարողացել արտահայտել իր լիարժեք կարծիքը լեզուն չիմանալու համար: Ահա այդ պատմություններից մի քանիսը:

«Ես հայերեն լավ չգիտեմ, ցավոք: Ես Բաքու քաղաքի հայկական ընտանիքից եմ: Մեր ընտանիքում 90 տոկոսով խոսում են ռուսերեն, 10 տոկոսը՝ հայերեն: Հայերեն բառեր շատ գիտեմ, իսկ երբ լինում եմ Երևանում, ավելի լավ եմ հասկանում: Հատկանշական է, որ հայերեն չիմանալու համար ավելի շատ ամաչել եմ ոչ թե Հայաստանում, այլ ԱՄՆ-ում: Լոս-Անջելեսում Յուրա Մովսիսյանի եղբոր հետ մտել ենք խանութ նվերներ առնելու համար: Խանութը հայկական էր: Երևաց, որ վաճառողուհին ևս հայ է: Երբ նա պատասխանեց ինձ, որ նա, իրոք, հայ է, ես ռուսերենով սկսեցի նրա հետ խոսել: Երբ Յուրայի եղբայրն ասաց, որ ես Ռուսաստանում մեծացած հայ եմ ու լեզու չգիտեմ, վաճառողուհին զայրացավ: «Լսի՛ր, դու հայ ես ու հայերեն չե՞ս խոսում: Չե՞ս ամաչում» Ես կյանքում Հայաստանում չեմ եղել, ես Իրանից եմ, բայց մեր լեզուն գիտեմ», – այդպես ինձ ամաչեցրին:

Աշխարհի առաջնության ընթացքում առիթ ունեցա Չավիի հետ թռչելու նույն ինքաթիռով: Թռիչքի ընթացքում մենք հասցրինք զրուցել տարբեր թեմաներից: Մասնավորապես, ես նրան պատմեցի հայկական գինու գոյության մասին: Նա, որպես գինու մեծ սիրահար, խոստացավ մի օր անպայման համտեսել հայկական գինի:

Մունդիալի սկզբում, իմ ընկեր Մարկո Տրաբուկին հարցրեց՝ որտեղ կարող ենք ընթրել: Ես ասացի, որ կենտրոնում բազմաթիվ ռեստորաններ կան՝ իտալական, ասիական, ինչպես նաև ռուսական: Ես անմիջապես փոշմանեցի դրա համար, բայց արդեն ուշ էր՝ Տրաբուկին անմիջապես ցանկացավ ռուսական ռեստորան այցելել: Մեզ հետ էին նաև Հենրիխ Մխիթարյանն ու իր քույրը: Ես նրանց հետ վաղուց պլանավորել էի ընթրել: Չավիի ու Տրաբուկիի հետ զրուցեցի, նրանք համաձայնեցին համատեղ ընթիքին: Բայց քանի որ այդ ժամանակահատվածում, երեկոյան, ռուսական ռեստորանում ազատ աթոռ գտնելը ֆանտաստիկ բարդ էր, ես ստիպված դիմեցի ընկերոջս: «Գերման, 2 րոպե ունես 5 հոգանոց սեղան պատրաստելու համար»: Նա պատասխանեց, որ տեղ չկա, ես պնդեցի, որ ինձ հետ Չավին ու Մխիթարյանն են: Նա ասաց, որ 3 րոպե պետք է սպասեմ: «Երկու րոպե՛», – ասացի ես: Երբ մտանք ռեստորան, ամեն ինչ պատրաստ էր:

Յուրաքանչյուր հայի հպարտությունն է Հենրիխ Մխիթարյանը: Գործի բերումով ավելի շատ եմ վերջերս շփվում նրա հետ: Երբ Մխիթարյանը պետք է հեռանար «Մանչեսթեր Յուանթեդից», ինձ հետ կապվեց ռուսական թիմերից մեկի ղեկավար անձնակազմի մի ներկայացուցիչ ու հարցրեց՝ հավանակա՞ն է Հենրիխի տեղափոխությունը Ռուսաստանի առաջնություն: Ես պնդեցի, որ նա հիմա մտածում է բացառապես Եվրոպայում խաղալու մասին: Ռուսաստան տեղափոխվելու տարբերակները նա կդիտարկի մի քանի տարի հետո միայն: Ի վերջո, նրա հետ կապվեցին, սակայն մերժում ստացան:

Իմ կուռքն Ալեսանդրո Դել Պիերոն է: Նրա հետ առաջին հանդիպման համար ես մի քանի ժամ սպասել եմ Մոսկվայի հյուրանոցներից մեկի սպասասրահում: Ինձ հետ կար մոտ 30 երկրպագու: Թեպետ բոլորը ծիծաղում էին, բայց ես նրան հայկական կոնյակ ու ռուսական ձկնկիթ նվիրեցի: Հաջորդ տարի ես նրան հանդիպեցի Պիռլոյի հրաժեշտի խաղից հետո կազմակերպված երեկույթի ընթացքում: Ես նրան մոտեցա ու հիշեցրի, թե որտեղ ենք հանդիպել: Նա հիշեց ու շնորհակալություն հայտնեց համեղ կոնյակի ու ձկնկիթի համար:

Այդ օրերին ես պետք է օդակայանում դիմավորեի նաև ուրուգվայցի լեգենդար հարձակվող Դիեգո Ֆորլանին: Նրա հետ կապված եղան բարդություններ, որովհետև նա ընկերների հետ էր եկել և օդակայանում միայն 2 ժամ վատնել ենք սիմ-քարտեր գնելու համար: Ամեն մեկի համար ընտրվում էր հատուկ փաթեթ: Մի խոսքով՝ այնտեղ մի լավ չարչարվելուց հետո նրաց հետ գնացինք ճապոնական ռեստորան: Ֆորլանը շատ հասարակ ու մարդամոտ ֆուտբոլիստ է: Պարզվում է՝ հայերի մասին շատ բան գիտի: Մասնավորապես մենք զրուցել ենք Ուրուգվայում բնակվող հայկական սփյուռքի մասին: Բացի դրանից նա ինձ թվել է Մոնտեվիդեոյում ապրող իր մի քանի հայ ընկերոջ անուն:

Խորեն Հովհաննիսյանի պատվին Երևանում կայացած լեգենդների խաղի օրերին ամենապարզ մարդու տպավորությունը ստացա Ջենարո Գատուզոյից: Այնպիսի տպավորություն էր, որ նա չի ավարտել իր կարիերան ու ցանկացած խաղի նա մոտենում էր ամենամարտական տրամադրվածությամբ: Խաղի ընթացքում նա մի քանի անգամ կոշտ սահանկման գնաց: Սակայն խաղից հետո նոր ծանոթացած Ջևան Չելոյանցի հետ նա վայելում էր հայկական կոնյակը: Նա այնքան էր հավանել այդ կոնյակը, որ խաղից հետո մենք նրա համար մի քանի շիշ էլ Միլան էինք ուղարկել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված