Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ցատկացանցի աշխարհի առաջնությանըՀայաստանն առաջին անգամ կմասնակցի ցատկացանցի աշխարհի առաջնությանը

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ցատկացանցի աշխարհի առաջնությանը

08.11.18 11:05
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ցատկացանցի աշխարհի առաջնությանը

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում քաղաքում մեկնարկել է ցատկացանցի տարիքային խմբերի աշխարհի առաջնությունը: Հուրախություն մեզ, այս առաջնությանը առաջին անգամ մասնակցելու է նաև Ցատկացանցի Հայաստանի ազգային ֆեդերացիան: Կարևոր այս ստուգատեսին ֆեդերացիան ներկայանալու է բավական համեստ կազմով: Հայաստանի դրոշը Սանկտ-Պետերբուրգում պաշտպանելու է 11-ամյա Վալերի Ժամկոչյանը:

Մեր պատանի մարզիկը հանդես է գալու մինչև 12 տարեկանների խմբում: Վալերին ներկայանալու է մեծ և փոքր ցատկացանցերում: Մեզ հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ, մարմնամարզիկ, Գինեսի բազմակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը պարզաբանեց, թե ինչու է միայն մեկ մարզիկ մասնակցում աշխարհի առաջնությանը և անդրադարձավ ֆեդերացիայի գործունեությանը:

«Մրցումներին մասնակցում են մոտ 46 երկրների մարզիկ-մարզուհիներ: Արդեն այս օրերին ընթանում է մեծահասակների աշխարհի առաջնությունը, որի ավարտից հետո կմեկնարկի նաև տարիքայինը: Առաջնությունը անցկացվում է հետևյալ տարիքային խմբերում. 11-12տ՝ աղջիկներ և տղաներ, 13-14տ՝ աղջիկներ և տղաներ, 15-17տ աղջիկներ և տղաներ ու 21 և բարձր տարիքայիններ», ասաց Դավիթ Ֆահրադյանն ու հավելեց, որ հիմնականում մասնակցում են իրենց ֆինանսական միջոցներով ու այդ է պատճառը, որ առաջին անգամ, կարևոր այս ստուգատեսին ֆեդերացիան ներկայանում է միայն մեկ մարզիկով: Հուսանք, որ մոտ ապագայում արդեն մարզիկների քանակը ավելի շատ կլինի ու կկարողանանք պատշաճ կերպով ներկայանալ ինչպես Եվրոպայի ու աշխարհի, այնպես էլ միջազգային բոլոր առաջնություններին: «Այժմ պետական աջակցություն չենք ստանում: Մասնակցելու ենք մեր միջոցներով:

Մեզ օգնում են նաև անահատ բարերարներ: Եվ ,քանի որ, հիմա առիթ է ընձեռնվել ուզում եմ ֆեդերացիայի անունից շնորհակալություն հայտնել Ռուսաստանի դաշնության Կրասնոդար քաղաքի հայ համայնքի ղեկավար Ալեքս Դնոյանին, ԱՄՆ-ում բնակվող մեծ բարերար Էլվիս Մադաթյանին և Արթուր Իսպիրյանին, ով հանդիսանում է «Հույս բոլոր մարդկանց սոցիալ-մշակութային հիմնադրամի տնօրենը»»,-եզրափակեց Դավիթ Ֆահրադյանը: Հավելենք, որ ցատկացանցի ֆեդերացիան Հայաստանում ստեղծվել է 2011թ-ից: Անկախ Հայաստանի պատմության մեջ միայն 2011թ-ից է սկսել զարգանալ Հայաստանում:

Ցատկացանցի ազգային ֆեդերացիան այժմ ներգրավված է մարմնամարզության ֆեդերացիայի մեջ: Անդամակցում է միջազգային ֆեդերացիայի հետ, արդեն այս տարվա սկզբից ճանաչվել է որպես նոր մարզաձև Հայաստանում: Կան որոշ նախադրյալներ, որ արդեն իսկ հաջորդ տարվանից ֆեդերացիան կլինի պետական աջակցության ներքո, ինչն էլ բնականաբար կնպաստի մարզաձևի տարածմանն ու զարգացմանը:

Հ.Գ. Հաջողություն ու անվնաս ելույթներ ենք ցանկանում մեր մարզիկին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված