«Լոռի» ՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կպաշտպանի պարոն Վանեցյանի թեկնածությունը
21.07.18 10:50Այսօր շրջանառվում է պարոն Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու հարցը, որը հասարակական հնչեղություն է ստացել:
Պարոն Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ: Այդ ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են մարդկային փոխադարձ հարգալից հարաբերություններ: Մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է ֆուտբոլը:
Լինելով «Լոռի» ՖԱ-ի հիմնադիրը եւ հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ միանգամայն դրական վերաբերմունք ունեմ պարոն Վանեցյանի կողմից հայկական ֆուտբոլի ղեկավարությունը ստանձնելու հարցի վերաբերյալ: Ինձ հայտնի է պարոն Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը, որի շուրջ ունեցել ենք բուռն եւ արդյունավետ քննարկումներ: Այն միանգամայն համահունչ է իմ մոտեցումներին եւ պատկերացումներին:
Հետեւաբար՝ «Լոռի» ՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կպաշտպանի պարոն Վանեցյանի թեկնածությունը:
«Լոռի» ՖԱ հիմնադիր՝
Թովմաս Գրիգորյան