Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիրՏիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր

Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր

02.12.17 09:20
Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր

Ծաղկաձորում ավարտվեց «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Գլխավոր A խմբում (69 մասնակից) 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթեց ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին:

Հինգ շախմատիստ վաստակեց 6.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ խորվաթ Մարին Բոսիոսիչը, բրոնզը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:

B խմբում 9 հնարավորից վաստակելով 7.5-ական միավոր, մրցանակային եռյակը կազմեցին հայաստանցի շախմատիստներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը եւ Գոռ Սեյրանյանը:


Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված