Կայացավ «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացումըԿայացավ «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացումը

Կայացավ «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացումը

19.09.17 11:33
Կայացավ «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացումը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երեւան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարի բացման արարողությունը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՇԱ-ի տնօրեն Սմբատ Լպուտյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ մրցաշարերը մեծ նշանակություն ունեն երկրում շախմատի զարգացման համար:

«Երեւան օփենում» կարող են խաղալ հայաստանցի շախմատիստներ, որոնք հնարավորություն չունեն արտերկրում նման մակարդակի մրցաշարերի մասնակցել: Սա նրանց համար հրաշալի փորձ է: Ուրախ եմ նաեւ, որ Հայաստանում բազմաթիվ միջազգային մրցաշարեր են անցկացվում, ինչի շնորհիվ հարյուրավոր մարդիկ կարող են մոտիկից ծանոթանալ մեր երկրին:

Այս տարի սա արդեն հինգերորդ միջազգային մրցաշարն է: Մինչեւ տարեվերջ Ջերմուկում եւ Ծաղկաձորում եւս երկուսը կանցկացնենք: Այսօր մենք ականատես ենք իսկական շախմատային տոնի, որը պետք է ավանդույթ դառնա: Հայաստանի շախմատի ակադեմիան հաճույքով է հյուրեր ընդունում իր պատերի ներսում: Հուսանք, նրանք տուն կվերադառնան ամենահաճելի տպավորություններով, իսկ մասնակիցների քանակը տարեցտարի կաճի»,-ասաց Սմբատ Լպուտյանը:

Բացման արարողությանը ներկաներին դիմեց Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Նա ողջունեց մրցաշարի մասնակիցներին, մաղթելով հետաքրքիր պայքար, իսկ հյուրերին՝ նաեւ հաճելի ժամանց:

«Մեր քաղաքը ջերմորեն ընդունում է ձեզ, եւ ես շատ եմ ցանկանում, որ շախմատային խաղին զուգահեռ կարողանաք լիարժեքորեն վայելել Երեւանի գեղեցկությունը եւ տեսարժան վայրերը: «Երեւան օփենը» հայտարարում եմ բացված»,-ասաց Տարոն Մարգարյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված