Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում պայքարում են մեդալի համարՀայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում պայքարում են մեդալի համար

Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում պայքարում են մեդալի համար

14.09.17 10:45
Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում պայքարում են մեդալի համար

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթանում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի 36 ներկայացուցիչ, անցկացվում է մինչեւ 8, 10, 12, 14, 16 եւ 18 տարիքային խմբերի պատանիների եւ աղջիկների միջեւ:

Յոթ տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունք ունեն՝

Տղաներ

Մ 18. Հայկ Մարտիրոսյան՝ 5.5 միավոր (3-րդ տեղ), Կոնստանտին Յայլոյան՝ 5 (8)

Մ 16. Շանթ Սարգսյան՝ 5.5 (6)

Մ 10. Ռոբերտ Փիլիպոսյան՝ 5.5 (6)

Մ 8. Բենիկ Աղասարով՝ 5 (8)

Աղջիկներ

Մ 18. Սոնյա Ասատրյան՝ 5.5 (2)

Մ 16. Աննա Սարգսյան՝ 5.5 (5)

Մ 10. Անահիտ Մուրադյան՝ 5 (10)

Առաջնությունն անցկացվում է ինը տուրով եւ կավարտվի սեպտեմբերի 14-ին:


Լուսանկարը՝ Հայկ Մարտիրոսյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված