«Մոնակոն» շոշափելի ֆինանսական շահույթներ է արձանագրել«Մոնակոն» շոշափելի ֆինանսական շահույթներ է արձանագրել

«Մոնակոն» շոշափելի ֆինանսական շահույթներ է արձանագրել

08.09.17 11:20
«Մոնակոն» շոշափելի ֆինանսական շահույթներ է արձանագրել

Ամառային տրանսֆերային այս պատուհանում «Մոնակոն» շոշափելի ֆինանսական շահույթներ է արձանագրել: Ակումբը Կիլիան Մբապեին, Տյեմուե Բակայոկոյին, Բերնարդու Սիլվային և Բենջամեն Մենդիին վաճառել է 333 միլիոն եվրո ընդհանուր գումարով: Բացի Մբապեին, որը ակումբի սան է, մյուս երեք խաղացողների «Մոնակոն» գնել է մոտ 39 մլն եվրոյով, իսկ նրանց աշխատավարձերի վրա ծախսել 10 մլն եվրո: Այսպիսով, այդ գործարքներից «Մոնակոյի» մաքուր շահույթը կազմել է 283 մլն եվրո, իսկ արդյունավետությունը՝ 631%, ինչը անհավանական ռեկորդ է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված